Նորություն Վայոց Ձորի բնակիչների համար Իրա Ինվեսթմենթի հերթական ձեռքբերումը, որը նպաստում է Հայաստանի մարզերում բժշկական ծառայությունների ավելացմանը, բուժծառայություններիորակի բարձրացմանը և մեր հայրենակիցների առօրյան ավելի թեթև դարձնելուն՝հերթական համակարգչային տոմոգրաֆիայի տեղադրումն է: Սա մեծ հնարավորություն է Վայոց Ձորի բնակիչների համար, ինչպես նաև հարակից շրջաններում ապրող բուժառուներին՝ օգտվել այս ծառայությունից:
«Եղեգնաձոր բժշկական կենտրոնում» կշահագործվի ժամանակակից Ֆիլիպս Բրայլնսը՝ բանիմաց բուժաշխատողների կողմից:
Բնակիչները այլևս կարիք չեն ունենա հասնելու մայրաքաղաք այն հետազոտության համար, որը կատարվում է արագ ,հեշտ և տեղում :
Ստորագրեցին անհրաժեշտ փաստաթղթերը:Մաղթում ենք բարեհաջող և արդյունավետ հետազոտություններ բոլոր բուժառուներին:




WhatsApp Image 2022-05-19 at 8.29.37 PM
WhatsApp Image 2022-05-20 at 2.28.48 PM (1)
WhatsApp Image 2022-05-21 at 12.47.58 PM (1)
WhatsApp Image 2022-05-25 at 5.21.49 PM (1)